«Միկան» պահպանում է լեգեոնականներին
Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանում չի հրաժարվի լեգեոնականներից:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին ակումբի մամուլի կենտրոնից, թիմի երկու լեգեոնականները` բրազիլացի Ալեքսը եւ կոտդիվուարցի Բոտի Դեմելը, որոնց պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր այս տարվա դեկտեմբերին, երկու տարով երկարացրել են այն: Արտասահմանցի մնացած ֆուտբոլիստների պայմանագրերը ուժի մեջ են եւս մեկ տարի:
Ինչ վերաբերում է տեղացի ֆուտբոլիստներին, ապա նրանց հարցը կպարզվի նոյեմբերի 25-ից հետո, երբ նրանք կվերադառնան արձակուրդից եւ կսկսեց մարզումները:
Ինչպես ասաց ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանից, առայժմ ոչ մի ֆուտբոլիստ չի հեռացել թիմից: Փոփոխություն չի կատարվել նաեւ մարզչական կազմում:
«Ակումբի ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում տեղի այն ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագրերի ժամկետը ավարտվում են այս տարի», - ասաց մամուլի քարտուղարը:
Հավելենք, որ բանակցություններ են վարվում նաեւ փորձառու պաշտպաններ Աղվան Մկրտչյանի եւ Ալեքսանդր Թադեւոսյանի հետ: