Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ հնարավորություն

Սպորտ
0ad4949c30c0ae2a8e373146ff39af59

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը լավ հնարավորություն ունի առաջին անգամ դառնալու կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

Այս օրերին Մոսկվայում ընթացող առաջնությունում նա 28 տուրից հետո 18,5 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը իր ակտիվում ունի 17 միավոր: Լեւոն Արոնյանի մնացած գլխավոր մրցակիցները արդեն ետ են մնում 2,5-3 միավորով:

Այսօր տեղի կունենան վերջին 10 տուրերի պարտիաները: Մեր շախմատիստի համար առավել սկզբունքային կլինեն Յան Նեպոմնյաշչու եւ Վլադիմիր Կարմնիկի հետ մրցամարտերը: