A
A
Գնել Սանոսյանը կգործուղվի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունվարի 19-21-ը կգործուղվի ԱՄԷ։
«Գնել Սանոսյանին գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով», - նշված է որոշման մեջ։