Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առաջիկա օրերին արցախցի 200-ից ավելի ընտանիքներ նոր բնակարաններ կստանան․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Առաջիկա շաբաթբերին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ։

Այս մասին՝ իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝  պատասխանելով  «Ա1+»-ի հարցերին։

44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր արցախցիներ անտուն են դարձել։ Նրանց մի ստվար զանգված բնակություն է հաստատել Երևանում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ ՀՀ կառավարությունից պահանջելով լուծել իրենց խնդիրները։

-Բնակարանաշինության մասով ի՞նչ արդյունքներ ունեք, քանի՞ ընտանիք է բնակարան ստացել և առաջիկայում քանիսի՞ հարցը կլուծվի։ Խնդրում եմ նշեց, թե ինչ առաջնահերթությամբ են ընտրվում շահառուները։

«Այս պահին մենք Արցախի հանրապետությունում ունենք շուրջ 15-16 հազար տեղահանված անձ։ Հիմնական մասը ժամանակավոր կացարաններում կամ վարձով բնակվում են, կամ պետության կողմից ապահովված հյուրատներում, հյուրանոցներում, կամ փոքր մասը արդեն բնակարան է ստացել։ Տարեվերջին մենք տրամադրել ենք 108 բնակարան, որոնք կառուցվել են Հայաստան Համահայկական Հիմնադրամ միջոցներով, առաջիկա շաբաթներին տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ։

ԱՀ պետնախարարի խոսքով՝ ազատ բնակֆոնդից անցած տարի 467 բնակարան արդեն պատրաստվել էր՝ չհաշված նորակառույց շենքերը, բնակարանները, որոնց մի մասը տրամադրվել են։

«Այս պահին 2862 բնակարան կառուցման փուլում է գտնվում, որից 956-ը պետական միջոցներով, 743-ը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի, 1071-ը՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի,92-ը բարեգործական միջոցներով։ Ընթացքում են համագործակցությունը տարբեր բարերարների հետ։ Հավանաբար մի քանի հարյուր բնակարանների շինարարություն կրկին բարերարների միջոցներով կմեկնարկենք»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

 Իսկ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների մասով Բեգլարյանն ընդգծեց, որ բնակարանների տրամադրմանը զուգահեռ աստիճանաբար ՀՀ-ում տեղակայված և տեղահանված ընտանիքների մի մասը վերադառնում են Արցախ, քանի որ եղած բնակֆոնդի մի մասը ազատվում է՝ վարձով բնակարանները, հյուրատները, հյուրանոցները։

«Մենք հույս ունենք, որ առաջիկա մեկ երկու տարվա ընթացքում էականորեն՝ կտրուկ նույնպես կնվազի ՀՀ-ում գտնվող տեղահանվածների քանակը»,- ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։