Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

N զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Հունվարի 17-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները ներկայացրել են անձնակազմի  մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման իրականացված աշխատանքները ։ 

Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, խրախուսել առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։