Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մեկնարկել է սպայական կազմի համար նախատեսված՝ «Զորամիավորումների կառավարում» կրթական ծրագիրը

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը:

Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստության, գործողությունների նախապատրաստման, վարման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ:

ՊԱՀՀ պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է կրթական ծրագրի մասնակիցներին ուսումնական գործընթացի մեկնարկի առթիվ, մաղթել հաջողություններ ուսումնառության ընթացքում: