Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն Պարսյան
A A
Տնտեսություն

Ով է թաքցրել գազի թանկացման վերաբերյալ տեղեկատվությունը․ Ս․ Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ «Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը» վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

 

14012022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվել են բնական գազի մատակարարման ջերմատվության հետ կապված միջպետական պայմանագրի փոփոխությունը և ամբողջական տեղեկատվությունը։

Իրականում նախարարությունն ուղղակի ստում է, քանի որ ՀՀ կառավարության նիստի օրակարգի 7-րդ կետի փաթեթում (https://www.e-gov.am/sessions/archive/2021/12/23/) չկա որևէ տեղեկատվություն, որ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում։

Այս տեղեկատվությունը հանրությանը հայտնի է դարձել 12012022 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումից։ Ինչու՞ 29․10․2021 թվականին «Գազպրոմ Արմենիա»-յի կնքած պայմանագիրը նույն նախարարությունը չի ներկայացրել հանրությանը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և տարածքային կառավարման նախարարության անարդյունավետ աշխատանքի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2 տարի տևած գազային բանակցություններն ավարտվեցին և պայմանագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ գազի գինը միջազգային բորսայում աննախադեպ բարձր էր։