Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 17.01.
A A
Սպորտ

Ծանրորդները սկսեցին նախապատրաստական փուլը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը նախապատրաստական առաջին փուլը կանցկացնի Աբովյանում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն հայտնել է, որ սույն ուսհավաքին ընդգրկված են երկու մարզիչ, մեկ բժիշկ և 11 մարզիկ:

Մեր ծանրորդներն այժմ պատրաստվում են Երևանում փետրվարի 1-6-ը նախատեսված ՀՀ առաջնությանը: Տարվա առաջին խոշոր մրցումը տեղի կունենա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ՝ ապրիլին:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն առաջին հավաքը կանցկացնի փետրվարին: