Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռեսուրսների կուտակման գործընթաց է․ ինչու՞ ընդդիմությունը դուրս չի գալիս փողոցային պայքարի (տեսանյութ)

Ռեսուրսների կուտակման գործընթաց է տեղի ունենում, որովհետև ցանկացած գործողություն պետք է ռեսուրսներին համարժեք լինի։ Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե է՞լ ինչ պետք է լինի, որպեսզի նրանք դուրս գան փողոցային պայքարի։

«Մենք ականատես ենք լինում, որ Հայաստանում տրամադրություններ են փոխվում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մենք տեսնում ենք այս իշխանությունների ջղաձգումները Վարդենիսում, Փարաքարում, Վանաձորում, և մարդիկ տեսնում են, որ հողը իրենց ոտքի տակից գնում է՝ այսինքն հասարակությունը զարթնում է, քնած չէ»։

Խոսելով Հայաստան-Թուրքիա նոր դիվանագիտական հարաբերությունների մասին, պատգամավորը նշեց, որ դա միանշանակ չի ընդունվելու սփյուռքում, և բացի այդ՝ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշելու։

Պատգամավորը անդրադարձավ նաև Լևոն Տեր Պետրոսյանի վերջն հայտարարությանը՝ նշելով, որ հենց Տեր-Պետրոսյանը այն մարդն է, ով ինքը 2008թ մարտի 1-ին խտրականություն չէր դնում միջոցների մեջ։

Հիշեցնենք, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում են զավթել իշխանությունը և երեք ճամբարներում էլ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են։