Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Դու»-ով չխոսաս հետս, հանգստացի, կարամ բաներ անեմ․ Ռուբինյանը Օհանյանին կոչ արեց կարգի բերել Խամոյանին (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում իր հերթական ելույթի ժամանակ արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում Խամոյանը Ռուբինյանին մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։

«Դուք երևի մի քանի ամիսների ընթացքում նկատած կլինեք, որ ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե նաև բարեհամբույր»,- այսպես սկսեց իր ելույթը Ռուբինյանը։

Այնուհետև նա բորբոքվեց և հարցարդում արեց․ «Բայց ես ճի՞շտ լսեցի, որ ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ»։

Այնուհետ Ռուբինյանը էլ ավելի վրդովված շարունակեց․ «Հիմա ուրեմն լսեք ինձ, տիկի՛ն Խամոյան և ամբողջ խմբակցություն, ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել իմ դիմաց և ասել, որ ես ազդեցության գործակա՞լ եմ»։

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝  ընդդիմության այս պնդումներն անհիմն են։

Իրավիճակն ավելի թեժացավ Ռուբինյանի այս խոսքերից հետո, թե «ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեզ հետ»։

Հետո էլ դիմեց Խամոյանին, թե «սրանից հետո իմ հետ «դու» ով չխոսաս»։

Մանրամասները՝ տեսանյութում։