Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բացահայտվելու է՝ ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը վերելակում․ պատգամավոր (տեսանյութ)

Ինչպե՞ս կարելի է համեմատել Քոչարյանի կառավարման տարիները ներկայիս հետ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը զայրացած դիմեց ՔՊ պատգամավորներին։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ կյանքը լավացել էր, մինչդեռ միայն 2021թ հունվար-հուլիս ամիսներին մոտ 100․000 մարդ է արտագաղթել Հայաստանից։

Բայց նրան առավել զայրացրել էր Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակի ընթերցումը ԱԺ ամբիոնից։ 

«Նամակներից մի՛ խոսեք, չեք պատկերացնում՝ ինչ նամակներ են բացահայտվելու Ձեր իշխանափոխությունից հետո։ Ի վերջո, բացահայտվելու է՝ ինչ են խոսել Փաշինյանը եւ Ալիեւը հայտնի վերելակում»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում