Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեքսանյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի նամակը Էրդողանին (տեսանյութ)

«Հարգելի վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը։ Որպես երկու հարևաններ՝ մենք պետք է ճանապարհներ գտնենք միասին ներդաշնակ ապրելու։ Ահա, թե ինչու հենց առաջին օրվանից մենք պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ՝ բացելու սահմանը, և երկխոսություն սկսել երկու երկրների և ժողովուրդների միջև»։

Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին ուղղված նամակից այս հատվածը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ մեջբերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների գաղտնի լինելու հետ կապված ընդդիմության մեղադրանքներին։

Իշխանական պատգամավորն իր խոսքում հորդորեց անցնել արխիվներով ու տեսնել, որ մինչև 2011 թվականի օգոստոսը այդ նամակի մասին խոսք անգամ չի եղել, մինչև «Վիկիլիքս» կայքը հրապարակեց այն։

«Ի՞նչ գիտեր հայ հանրությունը սրա մասին։ Կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական ընդդիմություն Դաշնակցությունը ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանի գրած նամակից մեկ կամ երկու օր առաջ՝ վստահաբար Թուրքիայի դրոշ վառում»,- նկատեց Ալեքսանյանը հարց առաջադրելով՝ ի՞նչ տեղեկություն է ունեցել այդ նամակի մասին Դաշնակցությունը՝ համագործակցելով Քոչարյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։