Բացել լրահոսը Փակել լրահոսը
272097752_300322588780583_7335231969553982068_n
A A
Պաշտոնական

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ճանապարհները հիմնականում բաց են:
 
«Արցախուղի» ճանպարհաշինական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել միջշրջանային և միջհամայնքային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այստեղ մաքրման և աղցանման աշխատանքներն իրականացրել է «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը:
 
Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է «Զանգեր»-Սարավան ճանապարհահատվածը։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: