Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անսթափ վարորդը Արցախի հրապարակում դրիֆտներ է կատարել, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում

ԱՀ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց, որից «Vaz -21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ հանրապետության հրապարակում վթարային իրավիճակ ստեղծելու համար:
 
Վերջինս վտանգավոր երթևեկություն է իրականացրել հանրապետության հրապարակում, կատարելով դրիֆտներ, որն այնուհետև հրապարակել է սոցիալական ցանցերում: Այդ մանրևները հասանելի են դարձել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության ծառայողներին:
 
ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողները համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում՝ վարորդին հայտնաբերելուց հետո, պարզել են, որ արձանագրվել է վերջինիս կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ վտանգավոր երթևեկության իրականացումը և վթարային իրադրության ստողծումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեխզննում չանցած վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
 
Խախտումների հիմքով վորորդին պատասխանատվության ենթարկելուց հետո տրանսպորտային միջոցն արգելալփակվել է և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:
 
ՆԳ նախարարությունը կոչ է անում զերծ մնալ վտանգավոր երթևեկության իրականացնելուց, չստեղծել նման իրադրություն, չշահագործել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում՝ բոլոր նրանք, ովքեր թույլ կտան այսօրինակ խախտումներ, կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով և օրենքի խստությամբ: