Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 59-րդ տեղում է

Սպորտ
70fe5cbcc464fc4188bc78d276b6084e

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հաշվարկով Հայաստանի հավաքականը շարունակում է իր առաջխաղացումը:

Այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր ընտրանին զբաղեցնում է 59-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ Հայաստանի ընտրանին մեկ տեղով բարելավել է իր ցուցանիշը:

Իսկ ահա մեր թիմի առաջիկա մրցակիցը, Ռուսաստանի հավաքականը, հակառակը, երեք տեղով նահանջել է, չնայած այն բանին, որ Հայաստանի ընտրանու նման հաղթանակներ էր տարել իր վերջին երկու խաղերում: Ռուսներն ներկայումս զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը:

Եվրո-2012-ի մեր մյուս մրցակիցները ՖԻՖԱ-ի նոր աղյուսակում գրավում են հետեւյալ տեղերը.
18. Սլովակիա
32. Իռլանդիա
70. Մակեդոնիա
202. Անդորրա