Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 15.01.
A A
Սպորտ

Ավստրալացի թենիսիստը աջակցել է Ջոկովիչին և քննադատել երկրի կառավարությանը

Ավստրալիան ներկայացնող թենիսիստ Նիկ Կիրյոսը քննադատել է երկրի կառավարությանը` կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

     

«Հոուկն ասում է (Ավստրալիայի ներգաղթյալների նախարար), որ Նովակը վտանգավոր է մեր երկրի համար: Այնպիսի տպավորություն է, որ նա իրենից զանգվածային ոչնչացման զենք է հիշեցնում: Իրականում, նա այստեղ է, որպեսզի թենիս խաղա: Նովակը ոչ մեկին ոչին չի արել:

 

Վերջին երկու տարում Մելբուռնում շատ վատ են վերաբերվում մարդկանց: Դա սարսափելի է: Հասկանում եմ Նովակի նկատմամբ ատելությունը, քանի որ նա չի պաստվաստվել և չի ստացել բժշկական թույլտվություն, սակայն եթե ազնիվ գտնվենք, ապա Ջոկովիչի մոտ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», - մարզիկի խոսքերը մեջբերել է թենիսի պրոֆեսիոնալ միության մամուլի ծառայությունը:

 

Նշենք, որ Ավստրալիայի կառավարությունը երկրորդ անգամ չեղարկել է Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան: Նա կրկին տեղափոխվել է ներգաղթողների համար հատուկ հատկացված հյուրանոց: Վաղը, հունվարի 16-ին, Ավստրալիայի դաշնային դատարանում տեղի կունենա սերբ թենիսիստի գործի քննությունը: