Հրաժարվեցին պարգեւից
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց հասանելիք պարգեւավճարներից` հոգուտ սիրողական ֆուտբոլի: Այդ մասին տեղեկացնում է «Պարիզիեն» հանդեսը:
2010 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցած ֆրանսիացի ֆուտբոլիստները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ստանային 130 հազարական եվրո պարգեւ, սակայն լրատվամիջոցների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության ճնշման տակ նրանք տեղի են տվել: Որոշվել է խաղացողներին հասանելիք 3 մլն եվրոն ծախսել սիրողական ֆուտբոլի զարգացման վրա:
Ի դեպ, Աբու Դիարան չի հրաժարվել իր պարգեւից եւ պահանջել է այն վճարել: Դա զայրացրել է ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, աշխարհի չեմպիոն Լիլիամ Թյուրամին, ով քննադատել է իր նախկին խաղընկերոջը` «եռագույների» ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանին, ով չի հրաժարվել Դիարայի ծառայությունից: «Մարզիչը նման դեպքերում չպետք է աջակցի ֆուտբոլիստին»: Գլխավոր մարզիչն ի պատասխան ասել է, որ բոլորն էլ կարող են քննադատել իրեն, սակայն վերջնական որոշումը կայացնելու է միմիայն ինքը:
Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականն այսօր ընկերական խաղ է անցկացնելու Անգլիայում` տեղի ազգային ընտրանու հետ: