Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեքսանդր Ազարյան
A A
Հասարակություն

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ։

Ազարյանը ստացել է 139 ձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը՝ 44։

Նշենք, որ միության ընտրություններին մասնակցել են 189 դատավոր։

Միության նախագահի տեղակալներ են առաջադրվել դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանը,  Արթուր Ստեփանյանը, Ջոն Հայրապետյանը և վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։