Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախագահ
A A
Պաշտոնական

Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սնանկության դատարանի դատավոր Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,– ասվում է հրամանագրում: