Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի նաև Չեռնոգորիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մինչ այդ երկու երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 3:2: Պոդգորիցայում կայացած պատասխան խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի ընտրանին:

Նշենք, որ մարտի 29-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաև Նորվեգիայի հավաքականի հետ, Օսլոյում: