Հայտնի է ԱՆ ՊԱԳ ղեկավարի աշխատանքից ազատվելու պատճառը
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու խիստ նկատողություն ստանալուց հետո Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Ծաղիկ Վարդանյանը հունվարի 12-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Տեղեկությունը «Ա1+»-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պարզաբանելով, թե ինչու է աշխատանքից ազատվել Վարդանյանը։
Հարցը՝ ճի՞շտ են արդյոք մամուլում շրջանառվող այն պնդումները, որ Ծաղիկ Վարդանյանն ու նախարար Անահիտ Ավանեսյանը վատ հարաբերություններ ունեն, Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ բամբասանքները չի մեկնաբանում։
Չնշեց, թե ինչի համար է Վարդանյանն ստացել երկու խիստ նկատողությունները։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատել նաև ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության արդեն նախկին պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, բայց ապարդյուն։
Հիշեցնենք՝ Վարդանյանը Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականին։