Հունվար 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Աջակցիր «Ա1+»-ինՀունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են․ այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարրության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդիկ Ռաֆիկի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ
Վահան Վաչագանի ԲԱԲԱՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային
Արթուր Արտյոմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային: