A
A
Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։
Այլընտրանքային այս ճանապարհների հողային աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարեվերջին։ Գարնանն արդեն նախատեսվում է սկսել ասֆալտապատման աշխատանքները։