Բացել լրահոսը Փակել լրահոսը
գերիներ
A A
Պաշտոնական

ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ գերիների նոր խմբի հայրենիք վերադառնալու՝ շրջանառվող լուրերի մասին

Մեր առաջնային խնդիրներից է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանելով հարցին՝ արդյոք համապատասխանում են իրականությանը մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե առաջիկայում գերիների նոր խումբ է գալու Հայաստան։

«Հետևողական աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Հունանյանը՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին:

Ըստ ՄԻԵԴ-ի Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տվյալների ՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։

Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։