Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak 14.01.
A A
Սպորտ

Ավստրալիայի կառավարությունը չեղարկեց Ջոկովիչի մուտքի վիզան

Ավստրալիայի ներգաղթականների նախարարության ղեկավար Ալեքս Հոուկը չեղարկել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան: Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, Ավստրալիայի կառավարությունը դա արել է հասարակության պահանջի և երկրի անվտանգության համար:

 

Նշենք, որ Նովակ Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էին նաև սահմանապահ ծառայությունները, սակայն սերբ թենիսիստը բողոքարկել էր այդ որոշումը տեղի դատարանում և հաղթել դատական գործը: Այժմ նրան արտաքսում է սպառնում: Ըստ որոշ աղբյուրների, Նովակ Ջոկովիչի փաստաբանները դարձյալ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը: