Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

2-րդ տուրում հաղթեց միայն Զավեն Անդրիասյանը. Շախմատի ՀՀ առաջնություն

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց հանդիպումներն «խաղաղ» ստացվեցին. կայացած 6 պարտիաներից միայն մեկն արդյունավետ ավարտ ունեցավ: Զավեն Անդրիասյանը սևերով հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին: Մնացած հինգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այդպիսով, երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով գլխավորում են չորս շախմատիստ` Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Դավիթ Շահինյանը: Նրանց հաջորդում են հինգ շախմատիստ, որոնք ունեն 1-ական միավոր:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում առաջատարներ Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Զավեն Անդրիասյանը կհանդիպեն իրենց անմիջապես հետապնդող Մանուէլ Պետրոսյանի, Արման Միքայելյանի և Շանթ Սարգսյանի հետ:

Կանանց առաջնության 2-րդ տուրում հաղթական ավարտ ունեցան չորս պարտիաներ: Սուսաննա Գաբոյանը և Նարե Առաքելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան և գլխավորեցին աղյուսակը: Նրանց հաջորդում է Վերոնիկա Խաչատրյանը, որն ընթացիկ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանին:

Երրորդ տուրում Սուսաննա Գաբոյանը կհանդիպի հենց Վերոնիկա Խաչատրյանի հետ: Նարե Առաքելյանը կմրցի Նարինե Գասպարյանի հետ:»