Բացել լրահոսը Փակել լրահոսը
271449874_353139086250416_5450269665296252158_n
A A
Հասարակություն

Դեկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 80%-ը տղամարդիկ են

2021 թվականի դեկտեմբերին  Հայաստան է ժամանել շուրջ 66․738  զբոսաշրջիկ, իսկ նոյեմբերին 85․762՝ այսինքն 28%-ով ավելի շատ ։

Տեղեկությունը «Ա1+»-ին փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը՝ նշելով, որ չորրորդ եռամսյակում սովորաբար ցուցանիշը նվազում է։

«Դեկտեմբերին Հայաստան ժամանած 66․738   զբոսաշրջիկներից 43․428-ը երկրի սահմանաը հատել է օդային, 363-ը երկաթուղային, իսկ 22․947-ը ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով։ Մեր երկիր դեկտեմբերին այցելած զբոսաշրջիկների զգալի մասը՝ 24․048-ը այցելել են ՌԴ-ից, 10․946 Վրաստանից, իսկ 5965-ը հարևան Իրանից և այլն»,-ասաց Բաբայանը նշելով, որ դեկտեմբերին Հայաստան շուրջ 66․738 զբոսաշրջիկների շուրջ 80 տոկոսը՝ 43․009-ը կազմել են տղամարդիկ, իսկ 23․729-ը կանայք։