Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 13-ը հունվարի․ Հրապարակում պարում է Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը (տեսանյութ)

1997-ի հունվարի 13-ին Երեւանում դիմավորում են հին Նոր տարին։ Հանրապետության հրապարակը լցված է, թեպետ նախապես հայտարարվել էր, որ այն հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Մոտ 5 ժամ երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերն ուրախանում են հայտնի երաժիշտների երգերի եւ կատարումների ներքո։ Մայրաքաղաքը վաղուց չէր տեսել մարդկանց այսպիսի հավաքույթ։ Նրանց հետ պարում է նաեւ Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ Ուղիղ կեսգիշերին մարդիկ վառում են իրենց հետ բերած մոմերը, որոնք ոչ վաղ անցյալում վառվում էին միայն բնակարաններում։

Վագրի տարին՝ 1998-ը սկսվեց գիշատիչ քայլերով. թանկացան հացը, օդը եւ ջուրը։ Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներն ու կառավարության ներկայացուցիչները փետրվարի 13-ին այս ագրեսիան բացատրում են բյուջեն հարստացնելու մղումով։ Սակայն հարկատուները պատրաստ չեն այս թանկացումներին։

Ֆինանսների փոխնախարարը լրագրողներին առաջարկում է օգնել Կոմունիստներն օպերատիվորեն արձագանքում են Վագրի տարվա թանկացումներին։ Նրանք կոչ ունեն հայ ժողովրդին՝ թանկանալու է ամեն ինչ, նաեւ գերեզմանատարածքի հարկը, որն արդեն սրբապղծություն է։ Ըստ ընկեր Բադալյանի, վերջերս Հայաստան այցելած ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անգամ չի թաքցնում, որ Հայաստանը պետք է լինի առեւտրի եւ սպասարկման ոլորտի եւ ոչ թե արդյունաբերության երկիր 2000-ի այս օրը Արցախի կառավարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որով անվստահություն է հայտնում Արցախի երկրապահ միությանը ։

Կառավարությունը միության ղեկավարներին անվանում է հանցավոր ուժեր, որոնք չեն թաքցնում իշխանությունը զավթելու, կորցրած դիրքերը վերականգնելու, սեփական ժողովրդին թալանելու մեջ։ Կառավարությունը խոստանում է, որ պայքարելու է Երկրապահի դեմ։ Ռուսական ՕՌՏ եւ ՌՏՌ ծրագրերի հետագա հեռարձակումը Հայաստանում 2001-ի այս օրերի դրությամբ հարցականի տակ է։

Նոր օրենքի պահանջով օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումները մեր երկրում պետք է իրականացվեն միայն միջպետական համաձայնագրերի հիման վրա։ Այս հեռարձակումից օգտվում են միայն հիշյալ հեռուստաընկերությունների գովազդային ժամերին հայկական գովազդ հեռարձակող մասնավոր ընկերությունները Չնայած դրան, աճել են այս տարվա հավակնորդների ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեցողները։

2001-ի այս օրը դատավորների որակավորման քննություններ են։ Մասնակցում է 203 իրավաբան, որոնցից 139-ը առաջին ատյանի դատավորներ են:  Զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված անմիջական նյութերի եւ տեխնոլոգիաների հակազդման համար Միացյալ Նահանգների կառավարության տրամադրելիք 3 միլիոն դոլարի համաձայնագիրը 2001-ի այս օրը Սահմանադրական դատարանում է։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարությունների կարծիքով համաձայնագրի որոշ դրույթներ սահմանադրությանը չեն համապատասխանում։ Այս առումով ասելիք ունի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայաստանում պահպանված թուրքմենական դամբարանը քրիստոնյաների եւ մահմեդականների բարեկամության վկայություն է»,-2002-ի հունվարի 13-ին ասում է կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Այդ օրը դամբարանի տարածքում հուշաքար է բացվում : Այս դամբարանը վկայություն է, որ 5 դար առաջ Հայաստանի տարածքում իշխել են թուրքմենական Կարա Կոյունլու ցեղերը: Երեւանում նույն օրը նշում են տարեհացը: Երեւանի հացի գործարաններից մեկում պատրաստել են 3 հազար տարեհաց, որոնք բաժանվելու են երեւանցիներին: 15 տարեհացի մեջ է լինելու խորհրդանշական մի իր:

2011-ի այս օրվա պատարագի հասցեատերերը 2008-ի մարտի 1 զոհերն են եւ վերջերս մահացած մաեստրո Օհան Դուրյանը, Անահիտ Բայանդուրը եւ Տաթեւիկ Ղափլանյանը : Մարտի 1-ի զոհերի հարազատների համար այս պատարագն անսպասելի էր, սակայն առավել տարօրինակ է ոստիկանների ներկայությունը եկեղեցու տարածքում: Զոհերին այս պատարագը չի մխիթարում, նրանք պահանջում են սպանությունների բացահայտում :