Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 13.01.
A A
Հասարակություն

Շախմատի ՀՀ չեմպիոնները հաղթանակով սկսեցին նոր առաջնությունը

 

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի առաջնությունները: Տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրը լարված ստացվեց: Կայացած 6 պարտիաներից երեքում չորոշվեցին հաղթողները:

 

Մրցաշարը վստահ սկսեցին գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը և Դավիթ Շահինյանը: Առաջինը սևերով հաղթեց միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Բլիցի աշխարհի առաջնությունում Մագնուս Կառլսենին հաղթած Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց փորձառու Տիգրան Լ. Պետրոսյանին: Միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը սևերով առավելության հասավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի նկատմամբ:

 

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը կմրցի Տիգրան Հարությունյանի, Հայկ Մ. Մարտիրոսյանը` Շանթ Սարգսյանի հետ: Դավիթ Շահինյանի մրցակիցն է գրոսմայստեր Արման Միքայելյանը:

 

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը հաղթանակով մեկնարկեցին միայն երկու մասնակից: Նրանք են գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը և Նարե Առաքելյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Նարինե Գասպարյանին և Աստղիկ Հակոբյանին: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակներով կխաղա գրոսմայստեր Մարիա Գևորգյանի հետ, իսկ Նարե Առաքելյանը սևերով կհանդիպի ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանի հետ: