Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Հասարակություն

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ժ. 09.00 դրությամբ

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: