Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni 12.01.
A A
Սպորտ

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց առաջին փուլը (տեսանյութ)

Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի Տալինում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում վաստակելով 67,75 միավոր, զբաղեցրել է 19-րդ տեղը: Նա բավականին ետ է մնացել երեք առաջատարներից, որոնք միջինը վաստակել են 99 միավոր:

Սակայն, Սլավիկ Հայրապետյանն իրավունք է վաստակել մասնակցելու ազատ ծրագրին, քանի որ Եվրոպայի առաջնությունում անցումային են համարվում 1-24-րդ տեղերը: Այդ մրցումները տեղի կունենան հունվարի 14-ին, որի ժամանակ էլ կորոշվի չեմպիոնը: Նշենք, որ տղամարդկանց մենասահքին մասնակցում են 34 մարզիկներ:

Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ Հայաստանի պարային զույգը պայքարը կսկսի հունվարի 14-ին, իսկ եզրափակիչ մրցաշարը կկայանա հունվարի 15-ին: Պարային զույգերի մրցումներին մասնակցում են 29 զույգ: