Բացել լրահոսը Փակել լրահոսը
de050000-0aff-0242-55c5-08d9ca174c69_cx0_cy2_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Ալիև․ Ազատություն

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե երեկ սահմանին արձանագրված բախումների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։ «Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել», - այսօր հայտարարել է Ալիևը՝ կատարվածի համար կրկին մեղադրելով հայկական կողմին։ Այս մասին գրում է «Ազատություն ռադիոկայանը»։

«Դա հայկական կողմից սադրանքի առաջին փորձը չէ, ցավոք, նախկինում մեր կողմից ձեռնարկված բոլոր պատասխան քայլերը առայժմ դաս չեն եղել Հայաստանի համար, և երեկվա դեպքն էլ բացառություն չէր», - ասել է Իլհամ Ալիևը՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

«Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», - ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանի գործընկերներից ում են հատկապես ուղղված այս խոսքերը։

Փոխարենը՝ նա պնդել է, թե Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում