Բացել լրահոսը Փակել լրահոսը
winter
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին՝ թաց ձյան, 14-ին՝ ձյան տեսքով: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզեր․ այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 13-ին և 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:

Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին և 15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: