Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pfizer
A A
Հասարակություն

Ե՞րբ «Pfizer» պատվաստանյութը կգա Հայաստան

Հայաստանը  «Pfizer» պատվաստանյութ  դեռ չի ստացել։

Տեղեկությունը «Ա1»+ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ճիշտ է «Pfizer» դեռ պատվաստանյութը Հայաստան չի հասել, բայց սպասում ենք առաջին խմբաքանակին»,- ասացին նախարարությունից՝ հստակ ժամկետներ չնշելով։

Հիշեցնենք՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն 2021 թվականի դեկտեմբերի հայտնել էր, որ Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ «Pfizer» պատվաստանյութ։