Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հայկական զորախումբն ինչո՞ւ են տարել Ալմաթիի շուկա, որը սադրանքների բուն է․ Հ․ Խուրշուդյան (տեսանյութ)

«Այն իմիջային վնասը որ ստացավ Հայաստանը, անպայման իր հետևանքներն ունենալու է։ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի փոփոխություն է լինելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ կազմում Ղազախստան զորամիավորում ուղարկելու փաստին։

ՀԽուրշուդյանը նաև գտնում է, թե վտանգ կա, որ Ղազախստանում հակահայկական զորամիավորման նկատմամբ կարող է սադրանք կազմակերպվել։ Դա կարող է անել նաև Ադրբեջանը։

«Հայկական զորախումբն ինչո՞ւ են տարել ինչ-որ շուկա, որը սադրանքների բուն է։ Կարո՞ղ է անողները՝ ՌԴ ռազմական ղեկավարները, դա հատուկ են պլանավորել։ Ստիպեն, որ հայերն ինքնապաշտպանվելու համար կրակեն, կամ հայերի վրա կրակեն։ Դուք հասկանո՞ւմ եք դա ինչ հետևանքների կարող է բերել»,- հարցնում է նա։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայկական զորախումբը տեղակայված է Ալմաթիի կենտրոնական շուկայում։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ՆՓաշինյանը պայման չի դրել, որ հայկական զորախումբը նման վտանգավոր տեղում չիրականացնի իր խաղաղապահ առաքելությունը, ՀԽուրշուդյանն արձագանքեց

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ՆՓաշինյանը որևէ բանի պահանջ չի կարող դնել, նրան ինչ ասում են, ուղղակի անում է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։