Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dzokovic
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը մարզվում է, իսկ նախարարը` խորհում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սկսել է մարզումները Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունից առաջ:

 

Սերբ թենիսիստը երեկ հաղթել է ավստրալիական դատարանում, և սահմանապահ ծառայության կողմից նրա չեղարկած մուտքի վիզան վերականգնվել է: Նա վեց օր մեկուսացված է եղել հյուրանոցում:

 

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թենիսիստը մարզվել է փակ դռների ետևում, ընդ որում անջատված են եղել նաև անվտանգության տեսախցիկները: Սակայն, Նովակ Ջոկովիչի Ավստրալիայում մնալ-չմնալու հարցը դեռևս պետք է քննարկվի այդ երկրի ներգաղթի և քաղաքացիության նախարարությունում: Նախարարն անձամբ իրավունք ունի չեղարկելու թենիսիստի մուտքի վիզան: Երկրի սահմանապահ ծառայությունը նոր հարցում չի արել նախարարությանը, իսկ դա նշանակում է, որ Նովակ Ջոկովիչը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Աշխարհի առաջին ռակետի հարցը վերջնական պարզ կդառնա առաջինա օրերին:

 

Նշենք, որ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկելու է հունվարի 17-ին: Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ աշխարհի 100 լավագույն թենիսիստներից 97-ը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ և խնդիր չունեն Ավստրալիա մուտք գործելու հարցում: Մնացած երեք թենիսիստների անունները ֆեդերացիան չի նշել, սակայն հայտնի է, որ դրանից մեկը հենց Նովակ Ջոկովիչն է: