Ձնախառն անձրև, որոշ հատվածներում՝ բուք․ ճանապարհների վիճակը՝ 16.30 դրությամբ
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր։ Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։