A
A
Հունվարի 13-ին Աշոցքում կհավաքվեն ՀՀ լավագույն դահուկորդները
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 13-15-ը Աշոցքում տեղի կունենա Հայաստանի դահուկավազքի 2022թ առաջնության առաջին փուլը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունվարի 13-ին տեղի կունենան կանանց 5 կմ և տղամարդկանց 10 կմ ազատ ոճի մրցավազքերը։ Հաջորդ օրը մեր կին և տղամարդ դահուկորդներն ուժերը կփորձեն նույն մրցատարածությունների դասական ոճում։
Առաջնության վերջին օրը կանցկացվի կանանց և տղամարդկանց 1,4 կմ արագավազքի մրցումներ։