Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 10.01.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» չի երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստ Դանու Սպատառուի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը համատեղ որոշում են կայացրել և չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը:

Մոլդովացի ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել անցած տարվա հունվարին, «Նոայից»։ Նա թիմի կազմում անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։