«Ռոման» ցավալի պարտություն կրեց տանը. Մխիթարյանը գոլ խփեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական հարկի տակ ցավալի պարտություն կրեց «Յուվենթուսից»:
Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Աբրահամը: Արդեն առաջին խաղակեսում հյուրերի արգենտինացի գրոհային Դիբալան հավասարեցրեց այն:
Երկրորդ կեսի սկզբին Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց և կրկին առաջ մղեց «Ռոմային», իսկ 53-րդ րոպեին Պելեգրինին հաշիվը դարձրեց 3:1: Սակայն, «Յուվենթուսի» ֆուտբոլիստները 7 րոպեում երեք գոլ խփեցին և խաղի ընթացքը փոխեցին իրենց օգտին:
Տանտերերը խաղավերջում կարող էին խույս տալ պարտությունից, քանի որ հանդիպման 83-րդ րոպեին մրցավարը 11մ հարված նշանակեց հյուրերի դարպասին, բացի այդ «Յուվենթուսի» ֆուտբոլիստին հեռացրեց դաշտից: Սակայն, «Ռոմայի» ավագ Պելեգրինին չկարողացավ իրացնել ռեալ պահը:
Այդպիսով, հռոմեական ակումբը 3:4 հաշվով ցավալի պարտություն կրեց և 32 միավորով այժմ արդեն զբաղեցնում է 8-րդ տեղը: «Յուվենթուսը» գերկամային հաղթանակ տարավ և վաստակած 38 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 16-ին, «Կալյարիի» հետ: