A
A
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9-րդն է Իսպանիայում կայացած մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը 9-րդ տեղը գրավեց Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ավարտված շախմատի 33-րդ մրցաշարում:
Մեր շախմատիստը մեկնարկում երեք հաղթանակ տոնեց, բայց հետո երկու պարտություն կրեց: Վերջին երեք տուրերում Կարեն Հ. Գրիգորյանը դարձյալ հաթեց իր մրցակիցներին: Նա վաստակելով 6,5 միավոր բաժանեց 5-14-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ գործակիցներով գրավեց 9-րդ տեղը: Մեր շախմատիստը ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատար քառյակից: Մրցաշարի հաղթող 7 միավորով ճանաչվեց բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը: