Բացել լրահոսը Փակել լրահոսը
pace-session
A A
Քաղաքականություն

Հայկական հարց՝ ԵԽԽՎ օրակարգում

Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը հայտնվել է  ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում։ Հարցի քննարկումը նախատեսվում է ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա հունվարի 24 –ից 28-ը Ստրասբուրգում։

Նստաշրջանի օրակարգում են նաեւ  Եվրոպայում եւ Հարավային Կովկասում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումը, Ալեքսեյ Նավալնիի անազատության մեջ գտնվելը, ճգնաժամի ժամանակ մեդիայի դերը եւ այլ հարցեր։

Նախատեսվում է ընտրել ԵԽԽՎ նոր նախագահ։ Օրակարգը հաստատվելու է նստաշրջանի առաջին օրը։