Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Վաղը կկայանա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայցով նիստը

Վաղը  դատարանում քննվելու է  Ռոբերտ Քոչարյանի հայցն  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած  արտահայտություններին։
 
Ապրիլին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել է։