Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վրաերթ Արարատ գյուղում. 40-ամյա հետիոտնը տեղում մահացել է. Shamshyan.com

​Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին: 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: 

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները սկղբնազբյուրում: