Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 8.01
A A
Սպորտ

«Ռոմայի» ֆուտբոլիստները որակազրկվել են, ակումբը` տուգանվել

Իտալիայի Ա սերիայի կարգապահական կոմիտեն Հռոմի «Ռոմայի» պաշտպաններ Ռիկ Կարսդորպին և Ջիանլուկա Մանչինիին որակազրկել է մեկական խաղով` «Միլանի» հետ հանդիպմանը կարմիր քարտ ստանալու համար: Այդպիսով, նրանք բաց կթողնեն հունվարի 9-ին «Յուվենթուսի» հետ կայանալիք խաղը:

Հռոմեական ակումբը միաժամանակ տուգանվել է 25 հազար եվրոյով` երկրպագուների կողմից ճայտրույքներ օգտագործելու, ինչպես նաև «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին վիրավորլու համար:

«Յուվենթուսը» նույնպես անպատիժ չի մնացել «Ռոմայի» հետ խաղից առաջ: Թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես որակազրկվել է մեկ խաղով` «Նապոլիի» հետ խաղում գլխավոր մրցավարին հայհոյելու համար: Նա իր թիմի խաղին կհետևի տրիբունայից:

Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: