A
A
Այսօր Երկրի պտույտի օրն է
Աջակցիր «Ա1+»-ին1851 թվականի հունվարի 8-ին ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն առաջին անգամ ապացուցեց և հստակ ցույց տվեց, թե ինչպես է Երկիրը պտտվում: Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Փորձի համար նա օգտագործել է 28 կգ-անոց կապարապատ արույրե գունդ՝ 67 մետր երկարության լարով կախելով Փարիզի Պանթեոնի գմբեթից։
Ներքևում ավազից պատրաստված էր 6 մետր տրամագծով շրջանաձև արահետ այնպես, որ գունդը տատանումների ժամանակ իր սուր ծայրով թողնում էր իր հետքերը։
Դիտարկելով ճոճանակի պտույտը` գիտնականը եզրակացություն է արել Երկրի պտույտի մասին։ Սարքը հետագայում կոչվեց Ֆուկոյի ճոճանակ։ Ի դեպ, այս տոնն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում։