Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան-Պուտին
A A
Պաշտոնական

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Փաշինյանը խոսել է Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է ներկայիս իրադրությունը Ղազախստանում, որը հանդարտեցման ու կարգավորման միտում ունի:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»: