Լոնդոնի «Արսենալը» հատուկ մարզաշապիկ է պատվիրել առաջիկա խաղի համար
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալն» առաջիկա խաղում հանդես կգա հատուկ պատրաստված մարզաշապիկներով: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղում լոնդոնցիները կներկայանան լրիվ սպիտակ գույնի մարզաշապիկներով: Անգամ ակումբի տարբերանշանը և գովազդը կլինի սպիտակ գույնի:
Այդ եղանակով ակումբը ցանկանում է միանալ այն կազմակերպություններին, որոնք անցկացնում են «Ոչ մի կարմիր գույն» սոցիալական ակցիաներ և պայքարում են Լոնդոնում երիտասարդների շրջանում օրեց-օր ավելացող հանցագործությունների դեմ:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, 2020թ հունիսից մինչև 2021թ հունիսը Անգլիայի մայրաքաղաքում երիտասարդների կողմից կատարվել են 10 հազարից ավելի դանակահարություն, որոնց մեծ մասն ավարտվել են մահվան դեպքերով: Ֆուտբոլի խաղից հետո «Արսենալը» բոլոր այդ մարզաշապիկները կբաժանի այն կազմակերպություններին, որոնք պայքարում են երիտասարդության հանցագործության դեմ: