Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուր` լեհական գումարներով

Մարզեր
431582edb2b42b0865bd0bc3b63603be

Կապանի տարածաշրջանի Շիկահողի համայնքում 2,8կմ երկարությամբ նոր ջրագիծ է կառուցվել:Աշխատանքները իրականացվել են Լեհաստանի Հանրապետության արտգործնախարարության եւ 2010թ.-ի Լեհաստանի կողմից արտասահմանյան երկրներին օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել էին երկու ամիս առաջ:Ծրագիրը արժեցել է 6,5 միլիոն դրամ:

Մինչ նոր ջրագծի կառուցումը Շիկահողում խմելու ջուր եղել է իր ներքին ցանցով, որը սակայն չի բավականացրել 220 բնակիչ ունեցող գյուղին:

Այսօր ջրագծի հանդիսավոր բացման արարողությունն էր,որին մասնակցում էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Լեհաստանի դեսպանի խոսքերով` իրենց երկրի կառավարությունը ցանկանում է հետագայում եւս աջակցել Սյունիքի մարզին և հույս հայտնեց , որ կգտնվեն նոր ոլորտներ` համագործակցությունը շարունակելու համար: Լեհաստանի կառավարությունը Սյունիքի մարզի մեկ այլ գյուղին Ներքին Խոտանանին տրամադրել է գյուղտեխնիկա: