Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

«Միլանը» վստահ հաղթեց «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի խաղում «Միլանը» սեփական դաշտում վստահ հաղթանակ տոնեց Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի սկզբում միլանցիները երկու անպատասխան գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո հյուրերի հարձակվող Աբրահամը կրճատեց հաշիվը և լարվածություն հաղորդեց հանդիպմանը: Սակայն, 74-րդ րոպեին «Ռոմայի» պաշտպան Կալստրոպը երկրորդ դեղին քարտով հեռացվեց դաշտից: «Միլանն» անմիջապես օգտվեց թվային առավելությունից և շուտով երրորդ գոլը խփեց:

Հանդիպման վերջին րոպեին դաշտի տերերը նաև 11 մ հարված վաստակեցին` հյուրերին թողնելով նաև 9 ֆուտբոլիստով: Սակայն, Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ իրացնել այն: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, բայց աչքի չընկավ արդյունավետ խաղով:

«Միլանը» հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 45 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար «Ինտերին»: «Ռոման» 8-րդ անգամ պարտություն կրեց առաջնությունում և վաստակած 32 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը:

Հռոմեացիները հաջորդ հանդիպումը կացնկացնեն հունվարի 9-ին, սեփական դաշտում, «Յուվենթուսի» հետ: